Բաց նամակի հետքերով

23.03.2015

11ок1<Խաղաղություն և զարգացում>  կուսակցության

 նախընտրական շտաբի պետ Վարուժան Գաբրիելյանի

23.03.2015թ. ֆեյսբուքյան գրառման, դրան այլ զանգվածային լրատվամիջոցների անդրադարձի  և նույն կուսակցության մեկ այլ գործունեության  կապակցությամբ

 

 

 

     Գնահատելով Վ. Գաբրիելյանի` երիտասարդ քաղաքական ուժի ներկայացուցչի նախաձեռնողականությունը` ակտիվ քաղաքացիական կեցվածքի փորձ անելու ուղղությամբ, անհրաժեշտ ենք համարում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված բաց նամակի հետքերով որոշակի դիտարկումների անդրադառնալ:

     Նախ` այն վստահությունը, որ Վ. Գաբրիելյանը (տվյալ դեպքում) ունի ընտրական գործընթացների իրավական կարգավորումների վերաբերյալ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարձր իրազեկվածության նկատմամբ, մի կողմից դրվատելի ու ողջունելի է, մյուս կողմից այդ համատեքստում այլ ուղղորդումներով նրա մտահոգությունները՝  հիմնազուրկ:

     Հիշյալ բաց նամակում <Ազատ հայրենիք> կուսակցության որոշակի  գործունեության մասին Վ. Գաբրիելյանի դիտարկման կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշակի պարզաբանումներ է ստացել այդ կուսակցության նախընտրական շտաբից (<Ազատ հայրենիք> կուսակցության առ 23.03.2015թ. գրությունը,   տեսահոլովակ):

     Ինչ վերաբերվում է նախընտրական քարոզարշավի անցկացման առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումներ իրականացնելու հարցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օժանդակելու մասին <Խաղաղություն և զարգացում>  կուսակցության պատրաստակամությանը, ապա,  թերևս, այս կուսակությունը տվյալ դեպքում սահմանափակվի իր քաղաքական նպատակներից բխող գործունեությամբ. ԼՂՀ եռաստիճան ընտրական համակարգի պատասխանատուները լավագույնս տեղյակ են քարոզարշավ իրականացնելու մեխանիզմներին ու սահմանափակումներին, և այսուհետ ևս հետևողական են լինելու այդ ուղղությամբ արդեն իսկ տարվող մեկնաբանական աշխատանքները շարունակելուն, ինչին ԼՂՀ ողջ հասարակությունը մշտապես իրազեկ է լինելու:

     Հավաստիացնում ենք, որ ԼՂՀ բոլոր ընտրական հանձնաժողովներն  անկողմնակալ ու օբյեկտիվ կեցվածք ունեն և կունենան ընտրության բոլոր մասնակիցների նկատմամբ` անկախ նրանց կարգավիճակից, քաղաքական նախապատվություններից:

     Ցավով պիտի նշենք <Խաղաղություն և զարգացում>  կուսակցության՝ օրենքի շրջանակներից դուրս գործելաոճի մասին, որի կապակցությամբ կուսակցությունը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախազգուշացվում է դեռևս չմեկնարկած նախընտրական շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնելու գործունեությունն անհապաղ դադարեցնելու մասին:

     Հավելենք, որ այդ գործունեության վերաբերյալ բանավոր բողոքների հիման  վրա հանձնաժողովը դեռևս ս.թ. մարտի 21-ին բանավոր ձևով զգուշացրել էր կուսակցության ներկայացուցչին , որին օրենքից բխող պատասխան գործողություններ չեն հաջորդել:

     Առիթն օգտագործելով `մեկ անգամ ևս հիշեցման կարգով իրազեկում ենք, որ  սույն թվականի մայիսի 3-ին անցկացվելիք ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների համապատասխան մասնակիցների կողմից նախընտրական քարոզչությունն սկսվում է սույն թվականի մարտի 30-ից` թեկնածուների գրանցումից հետո միայն:

     Մինչ մարտի 30-ն իրականացվող ցանկացած նախընտրական գործունեության ընտրական հանձնաժողովներն արձագանքելու են օրենքի ողջ խստությամբ:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ