ԼՂՀ ՀԿՀ-ն հաղորդագրությամբ հանդես կգա ԼՂՀ Ազգային ժողովում

14.04.2017

1     2017թ. ապրիլի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը`հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախագահությամբ:        

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան` նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման վերաբերյալ Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդես գալու մասին հարցը, և այն իրականացնելու իրավունքը վերապահվել Արցախի  Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանին:

 

Արցախի Հանրապետության

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ