ԼՂՀ Նախագահի ընտրություններ 19 հուլիսի 2007թ.

20.07.2007
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 



       20 հուլիսի 2007թ.                                                       ք.Ստեփանակերտ
 

  Մենք՝ միջազգային դիտորդներս, ներկայացնելով տարբեր եվրոպական պետությունների կառավարական, ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններ, միավորել ենք մեր ջանքերը՝ 2007թ. հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրության դիտարկումն իրականացնելու, ԼՂՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելու, ընտրական գործընթացի միջազգային լավագույն փորձը ԼՂՀ-ում կիրառելուն աջակցելու համար։
  Մեր գործունեության ընթացքում մենք առաջնորդվել ենք անաչառության, թափանցիկության, արդարության և անկողմնակալության սկզբունքներով, որոնք էլ ամրագրված են միջազգային դիտորդների վարվելաձևի օրենսգրքում՝ ընդունված 2005թ. ՄԱԿ-ի կողմից, հաստատված՝ Եվրախորհրդարանի, Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային իրավական ակտերով։
  Միջազգային առաքելության իրականացմանը նախապատրաստվելիս, նրա պահանջները գնահատելիս, մասնակիցների կազմը և որակը, ինչպես նաև ԼՂՀ-ում մեր մնալու ժամկետը ճշտելիս մենք հաշվի ենք առել հետևյալը. ԼՂՀ ընտրական օրենսգրքի վերլուծությունը ցույց է տվել, որ միջազգային սկզբունքներին համապատասխան ազատ, պարբերական, պարտադիր, արդար, իսկական և բաց ընտրություններում քաղաքացիների ընտրական իրավունքը բավականին երաշխավորված է և, որ հանրապետությունում հասարակական և քաղաքական միավորումների գործունեությունը, ինչպես նաև ընտրություններին արտասահմանյան դիտորդների երաշխավորված մասնակցության հնարավորությունը կապահովեն ընտրությունների գործնական, անշահախնդիր միջազգային դիտարկումներ։
  Մինչ քվեարկության օրը և քվեարկության օրվա ընթացքում եղել ենք ԼՂՀ-ում կազմավորված ընտրատեղամասերի ավելի քան 20%-ում։ Մեր դիտարկումներն ու դիտողությունները մտցրել ենք անհատականացված թերթիկներ՝ նշելով ԼՂՀ ընտրական ողջ համակարգում ընտրությունների նախապատրաստման և քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման բարձր մակարդակը։ Ընտրության կազմակերպման գործում իր լիազորությունների իրականացման շրջանակում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի օգնություն ընտրական հանձնաժողովների, ընտրության թափանցիկությունը և դիտողականությունն ապահովելու նպատակով նախապատրաստել է ընտրական փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։ Սակայն, մեր կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե ընտրական տեղամասերում ստեղծվեին ընտրողի անկյուններ և այնտեղ տեղադրվեին ընտրությունների մասին տեղեկատվական նյութեր ու աշխատակարգային փաստաթղթեր։ Պետք է նշել, որ ոչ բոլոր տեղամասերում էին առկա ԼՂՀ պետական խորհրդանիշերը։
  Ուշագրավ է, որ ընտրողները քաջատեղյակ էին նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին և այս տեսանկյունից իրենց ընտրական իրավունքը չօգտագործելու հիմքեր չունեին, ուստի, այդ առնչությամբ դիմում- բողոքներ չստացանք։
  Ընտրությանը, ինչպես ամրագրված է ընտրական օրենսգրքում, մասնակցել են ընտրությունների օրը 18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիները, բացառությամբ՝ դատարանի կողմից անաշխատունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձանց, որն էլ համապատասխանում է համաշխարհային պրակտիկայում արմատավորված համընդհանուր ընտրական իրավունքի կանոնակարգման սկզբունքներին։
  Բոլոր ընտրական տեղամասերը ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան բացվել են ժամը 800-ից ոչ ուշ։ Չի եղել մի տեղամաս, ուր որևէ պատճառով քվեարկություն չանցկացվի։
Ազատ ընտրությունների սկզբունքներին համապատասխան, առանց սպառնալիքների ու ճնշում գործադրելու, ընտրողներին հնարավորություն է տրվել իրականացնելու ընտրությանը մասնակցելու կամ չմասնակցելու իրենց իրավունքը, կատարելու իրենց ընտրությունը, չերկյուղելով պատժից, ներգործությունից, հարկադրումից, այդ թվում՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Ընտրություններն անցկացվել են այլընտրանքային սկզբունքով. քվեաթերթիկում ընդգրկված էին 5 թեկնածուների անուններ։
  Մեր այցելած ոչ մի տեղամասում ընտրական գործընթացին կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին վարչական ղեկավարի կամ օրինապահ մարմինների կողմից միջամտության փաստեր չեն արձանագրվել։ Ոչ մի դիտորդի չի արգելվել տեղեկություններ ստանալ ընտրության ընթացքի մասին։ Ճնշում ընտրողների վրա կամ նրանց ահաբեկում չենք նկատել։ Քվեարկության գործընթացը լրիվ համապատասխանել է ԼՂՀ ընտրական օրենսգրքին։ Մեր ընդհանուր դիտողությունն այն է, որ ընտրական տեղամասերը հաշմանդամների համար լրացուցիչ միջոցներով կահավորված չէին, ինչի հետևանքովով այն ընտրողների համար, ովքեր չէին կարողանում բարձրանալ ընտրատեղամասի աստիճաններով, իրենց պահանջով քվեախցիկները հասցնում էին մինչև տեղամասի մուտքը, ինչը լրիվ համապատասխանում է ընտրական օրենսգրքի պահանջներին։ Մեր այցելած բոլոր տեղամասերում ներկա էին տեղական դիտորդներ։ Դա ապահովում էր ընտրական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ինչպես նաև արդյունքների նկատմամբ հասարակության վստահության աճը, չնայած յուրաքանչյուր տեղամասում ներկա էին թեկնածուների վստահված անձինք, թեև՝ ոչ բոլոր թեկնածուների։ Մեր կողմից նկատված դիտողությունները և խախտումները ընդհանուր առմամբ չեն ազդում ԼՂՀ քաղաքացիների ազատ կամքի դրսևորման վրա և թույլ են տալիս միանգամայն հստակ արձանագրել 2007թ. հուլիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Դիտարկումների արդյունքներով եկանք այն ընդհանուր եզրահանգման, որ 2007թ. հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահի ընտրություններն անցկացվել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի և ժողովրդավարական միջազգային սկզբունքներին ու չափանիշներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնավորում ենք հետևյալ եզրակացություններով։
  1. ԼՂՀ Սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնց համապատասխան նախապատրաստվել և անցկացվել է ընտրությունը, ընդհանուր առմամբ և ամբողջությամբ ապահովում են միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան պետության կառավարման աշխատանքներին մասնակցելու քաղաքացիական իրավունքների երաշխիքները։ 
  2. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում պահպանվել է իսկական ու իրական ընտրությունների սկզբունքը, ինչն ապահովում է ընտրողների ազատ արտահայտված կամքի բացահայտումն ու դրա անմիջական իրականացումը։ Ընտրողներին իրական և օրենքով ու իրավունքով հիմնավորված հնարավորություն է ընձեռվել ընտրելու իր թեկնածուին։
  3. Քվեարկության ընթացքում ապահովվել է ազատ, արդար, համընդհանուր և հավասար ընտրության իրավունքը։ Մենք համոզվել ենք, որ քաղաքացիների համար անհրաժեշտ աստիճանի հնարավորություն է ապահովվել առանց որևէ մեկի ազդեցության, ուժի կիրառման, սպառնալիքի կամ հակաիրավական գործունեության՝ իրականացնել քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու իրենց իրավունքը՝ օրենքի շրջանակներում, չզգուշանալով պատժից, ազդեցությունից, հարկադրանքից, այդ թվում նաև՝ անկախ քվեարկության և ընտրությունների արդյունքներից։ Յուրաքանչյուր ընտրող ընտրելու իր իրավունքը իրականացնելու համար ընտրական տեղամաս և քվեարկության սենյակ ազատ և անարգել մտնելու իրավունք է ունեցել։ ԼՂՀ օրենսդրությամբ պաշտպանված է քաղաքացիների ընտրական իրավունքը, այդ թվում նաև պետական մարմինների կողմից, ինչը մեր կողմից գնահատվում է որպես քաղաքացիների իրավունքի խախտման դեպքում գործուն պաշտպանիչ միջոց։
  4. Քվեարկության ընթացքում ընտրությունների կազմակերպման և անցկացման միջազգային սկզբունքների, այդ թվում՝ նաև համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքների խախտումներ չեն հայտնաբերվել։
  Ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, առանց սոցիալական, ազգային կամ այլ հատկանիշների խտրականության, առանց ֆիզիկական շեղումների ու հնարավորությունների հաշվառման, հնարավորություն են ստացել մասնակցելու ընտրություններին։
Ռասայից, ազգությունից, սեռից, լեզվից, ծագումից, բնակության վայրից, կրոնից, համոզմունքից, հասարակական կազմակերպության պատկանելությունից ելնելով՝ ընտրական իրավունքի ուղղակի կամ անուղղակի խախտումների փաստեր չեն արձանագրվել։ Ընտրողները քվեարկությանը անմիջական և անձամբ են մասնակցել, ուրիշի փոխարեն քվեարկություն չի թույլատրվել։ Քվեարկությունը կայացել է դրա համար հատուկ կահավորված սենյակում ու խցիկում։
  5. Բաց և հրապարակային ընտրությունների սկզբունքը բավական չափով իրագործված էր։ Ընտրության նշանակումը, նախապատրաստումը և անցկացումը բաց և հրապարակային էին։ Տեղեկատվությունը, այդ թվում նաև պաշտոնական, բոլոր շահագրգիռ անձանց համար հասանելի էր։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է միջազգային և այն բոլոր դիտորդներին, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու դիտարկմանը, ապահովվել են միջազգային փաստաթղթերով սահմանված նրանց կարգավիճակն ու լիազորությունները։ Բաց և հրապարակային ընտրությունների սկզբունքի իրականացման ապահովումը չի տարածվել ընտրողների կամքի արտահայտման գաղտնիության վրա։
  6. Ընտրության անցկացումը անկախ ընտրական մարմինների կողմից լրիվ ապահովվել է։ ԼՂՀ Նախագահի ընտրության կազմակերպումը և հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանումն իրականացվել են օրենսդրության սահմաններում և իրենց լիազորությունների շրջանակներում գործող ընտրական հանձնաժողովները՝ մշտական հիմունքներով գործող ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավորությամբ՝ ինքնուրույն և անկախ։ Նրանց վրա ԼՂՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգործության փաստեր չեն արձանագրվել, որևէ կառույց (մարմին, կազմակերպություն), որն իր գործունեությամբ կմիջամտեր ընտրական հանձնաժողովների լիազորությունների լրիվ կամ մասամբ կատարմանը, կխոչընդոտեր նրանց օրինական գործողությունների կատարմանը կամ այլ կերպ կյուրացներ ընտրական մարմնի կարգավիճակն ու լիազորությունները, չի հայտնաբերվել։
  7. Սույն եզրակացությանը կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գնահատականները և եզրահանգումները։

 

          Մարակուցա Գրիգորի
Համագործակցության անդամ պետությունների միջ-խորհրդարանական <<Ժողովրդավարության և ժողո-վուրդների իրավունքների համար>> Ասամբլեայիգլխավոր քարտուղար

          Կլեբանովիչ  Մարինա
<<Տրանս-Եվրոպական երկխոսություն>> ոչ կա-ռավարական միջազգային կազմակերպությանցանցի համակարգող

          Սեմերիկովա Ելենա
<<Женский диолог>> ոչ համառուսաստանյանհասարակական կազմակերպության  նախագահ

          Ձիցոյտը  Յուրի
Հարավային Օսիայի Հանրապետության խոր-հրդարանի փոխխոսնակ

          Էլբակիև Ալան 
Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահիպետական խորհրդական

          Մարտին Ֆրիդրիխ
Եվրախորհրդարանի աշխատակից

          Բոգաչև Սերգեյ
Դոնեցկի քաղաքային խորհրդի բյուջետային հանձ-նաժողովի նախագահ

          Կոբախիա Բոտալ
Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր

          Գումբա Գուրամ
Աբխազիայի Հանրապետության խորհրդարանիպատգամավոր

          Ալեչկովիչ-Նիկոլիչ Միլա
Եվրասիայի սերբերի կոնգրեսի նախագահ

          Մանաչինսկի Ալեքսանդր
Եվրաատլանտյան ինտեգրացման Ուկրաինականընկերակցության ռազմավարականուսումնասիրութ-յունների ծրագրի տնօրեն

          Դենիսենկո Պյոտր
Մերձդնեստրյան Մոլդովական ՀանրապետությանԿԸՀ նախագահ

          Սիմոնենկո Սերգեյ
Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությանարտաքին գործերի փոխնախարար

          Ռիբյակ Լյուբոմիր
Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

          Պոպովիչ Սաշա
Մակեդոնիա, աշխարհաքաղաքագետ

          Զատուլին Կոնստանտին
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրներիինստիտուտի տնօրեն

          Բաթայ Իվ
Ֆրանսիա, աշխարհաքաղաքագետ

          Իվանովիչ Միրոսլավ
Բելգրադի սոցիոլոգիական ուսումնասիրություններիինստիտուտի ներկայացուցիչ

          Պադերզինի Ֆիլիպպո
Իտալիա, աշխարհաքաղաքագետ և լրագրող

          Լյուկա Բիոնդա
Թուրինի (Իտալիա) Եվրասիայի և աշխարհաքաղա-քականության ուսումնասիրության համալսարանիդոկտոր

          Հակոբյան Էդգար
Հայաստանի Հանրապետության <<Ազատ հասարակու-թյան ինստիտուտ>> հասարականկազմակերպության նախագահ

          Մուշեղյան Գագիկ
Հայաստանի Հանրապետության <<Ազատ հասարակու-թյան ինստիտուտ>> հասարականկազմակերպության անդամ

          Առաքելյան Անգին
Հայաստանի Հանրապետության <<Կանայք ևժողովր-դավարությունը>> հասարակականկազմակերպութ-յան նախագահ

          Դեբարի Միշել
Փարիզի իրավաբանական օգնության բյուրոյի վճռաբեկ դատարանի հարցերի բաժնի վարիչ

          Դ’ Էսպերոնա Պիեռ
Ֆրանսիայի իրավաբանների ընկերակցությանհամակարգող

           Ֆրենսել Ալեն
ECTI կազմակերպության ԱՊՀ ուղղությանպատասխանատու

          Դիդիե Վինոլա
Փարիզի ընտրությունների համեմատականուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ

          Ֆրանսուազ Լյուկա
Փարիզի ընտրությունների համեմատականուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ