1 սեպտեմբերի 1997թ.


ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու կապակցությամբ անհրաժեշտ էր անցկացնել Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ համաձայն <<ԼՂՀ նախագահի ընտրությունների մասին>> ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի առաջին հոդվածի՝ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրության օր է հայտարարել 1997թ. սեպտեմբերի 1-ը։

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ նախագահի թեկնածուներ է գրանցել՝
Բորիս Սերգեյի Առուշանյանին - 1948թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական,
Արթուր Բաբկենի Թովմասյանին - 1962թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, անկուսակցական,
Արկադի Արշավիրի Ղուկասյանին - 1957թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ արտաքին գործերի նախարար, անկուսակցական։

Համաձայն շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացրած արձանագրությունների՝ ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրության քվեարկության արդյունքները հետևյալն են.

 

 

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ

Ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի

Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը

%

Յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը

Ընդամենը՝ կողմ ձայների թիվը

Առուշանյան Բորիս Սերգեյի

Թովմասյան Արթուր Բաբկենի

Ղուկասյան Արկադի Արշավիրի

90137

76257

84,6

3936

5,33%

3953

5,35%

65933

89,31%

73822

Ամփոփելով ԼՂՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեց, որ քվեարկության արդյունքներով ԼՂՀ նախագահ է ընտրվել Արկադի Արշավիրի Ղուկասյանը։
ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրության ընթացքը դիտարկել և լուսաբանել են ավելի քան 40 միջազգային դիտորդներ և բազմաթիվ լրագրողներ:

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ