24 նոյեմբերի 1996թ.


1996թ. օգոստոսի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովը որոշում է ընդունել նոյեմբերի 24-ին անցկացնել ԼՂՀ Նախագահի առաջին ընտրությունը։
Կազմավորվեցին 8 շրջանային (քաղաքային) և 171 տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
 Համաձայն <<ԼՂՀ նախագահի ընտրությունների մասին>> ԼՂՀ օրենքի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ նախագահի թեկնածուներ է գրանցել՝
Բորիս Սերգեյի Առուշանյանին - 1948թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական,
Հրանտ Արտեմի Մելքումյանին - 1951թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ շինարարության նախարարության գլխավոր մասնագետ, ԼՂՀ կոմկուսի կազմկոմիտեի նախագահ,
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին - 1954թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ԼՂՀ նախագահ, անկուսակցական։

Համաձայն շրջանային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացրած արձանագրությունների՝ ԼՂՀ նախագահի առաջին ընտրության քվեարկության արդյունքները հետևյալն են.

 

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ

Ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի

Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը

%

Յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը

Ընդամենը՝ կողմ ձայների թիվը

Առուշանյան Բորիս Սերգեյի

Մելքումյան Հրանտ Արտեմի

Քոչարյան Ռոբերտ Սեդրակի

89733

70052

78,07

4801

7,09%

2713

4,00%

60241

88,91%

67755

Ամփոփելով ԼՂՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեց, որ քվեարկության արդյունքներով ԼՂՀ նախագահ է ընտրվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։
Ընտրությունների ընթացքը դիտարկել և լուսաբանել են ավելի քան 50 միջազգային դիտորդներ և լրագրողներ։
1996թ. դեկտեմբերի 23-ին կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը։

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ