Լրագրողների և դիտորդների հավատարմագրման մասին

27.06.2019

     Արցախի Հանրապետության (ԱՀ) տեղական ինքնակառավարման մարմինների 2019թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է լրագրողների և դիտորդների հավատարմագրման գործընթացը:

 

Դիտորդների հավատարմագրման վերաբերյալ 

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են ԱՀ և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

Որպես դիտորդ հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

1)  կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,      

 2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,      

3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

Լրագրողների հավատարմագրման վերաբերյալ

Հավատարմագրվելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը կարող է գրավոր դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիմումում ներառելով հետևյալ տվյալները.       

1)      լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.

2)      հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն:       

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:       

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ԱՀ-ում լրագրողի հավատարմագրման` ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:       

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:

Հավատարմագրված լրագրողներն իրավունք կունենան լուսաբանելու ԱՀ ընտրական հանձնաժողովների գործունեությունը:

 

Տեղական դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև  2019թ.  օգոստոսի 29-ը, իսկ լրագրողների և միջազգային դիտորդների հավատարմագրումը` մինչև  սեպտեմբերի  7

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավթի, 2, 1-ին հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոսները` (047)94-42-55, (047)97-12-94:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ