Լրացել է ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը

21.03.2020

1522476559_11     Ս.թ. մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:

     Այսպիսով, ս.թ. մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

     Ի գիտություն ենք հայտնում, որ ս.թ. մարտի 21-ի դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ,  ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

          

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ