Խորհրդակցություն ԿԸՀ նախագահի մոտ՝ ՏարԸՀ նախագահների մասնակցությամբ

24.07.2013

DSC_6830

2013թ. հուլիսի 23-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` մասնակցությամբ ԿԸՀ նախագահի տեղակալ Ե. Արզումանյանի, ԿԸՀ քարտուղար Ռ. Նազարյանի և 8 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանը ՏարԸՀ-ների նախագահների հետ անցկացված անդրանիկ խորհրդակցությունում մանրամասն ներկայացրեց ՏարԸՀ-ների հետ համատեղ աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակայնության ապահովման, լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների ակտիվացման, ընտրական համակարգում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, մասնագիտական դասընթացների կազմակերպման և ընտրական համակարգի այլ խնդիրներին:
ԿԸՀ նախագահի տեղակալ Ե. Արզումանյանը համառոտ տեղեկատվություն ներկայացրեց ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ընթացքի, իսկ ԿԸՀ քարտուղար Ռ. Նազարյանը, Մարտունու և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ Հ. Պետրոսյանը և Ա. Մնացականյաը համատեղ տեղեկատվություն ներկայացրեցին ԿԸՀ աշխատանքային պլանի համաձայն Մարտունու և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովներում փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի դրվածքի ստուգման նպատակով իրականցված ստուգայցերի արդյունքների մասին:
Լսվեց նաև ՏարԸՀ-ների նախագահների համառոտ տեղեկատվությունը ՏարԸՀ ընթացիկ և նախատեսվող աշխատանքների, կայանալիք ՏԻՄ ընտրությունների, մասնագիտական դասընթացների և ընտրական օրենսդրության փոփոխությունների առաջարկությունների մասին:
Հետաքրքիր և արդյունավետ քննարկումների ընթացքում եղան մի շարք առաջարկություններ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Ս. Արզումանյանը արձանագրային հանձնարարականներ տվեց ՏարԸՀ նախագահներին` առաջարկություններ ներկայացնել մասնագիտական դասընթացների կազմակերպման ձևաչափի, տեղի, ժամանակի, տեղեկատվության լուսաբանման, օրենսդրական փոփոխությունների, տեխնիկական հարցերի, ինչպես նաև կայքի ձևաչափի վերանայման վերաբերյալ:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ