10 դեկտեմբերի 1991թ.


Հանրաքվեն անցկացվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհրդի 1991թ. նոյեմբերի 27-իորոշման և <<Հանրաքվեի անցկացման մասին>> ժամանակավոր կանոնակարգի։
Ամփոփելով հանրաքվեի արդյունքները՝ ԼՂՀ 70 ընտրատարածքներում՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզել է.
  1. ընտրողների ընդհանուր քանակը, որը մտցվել է հանրաքվեի անցկացման ցուցակներում, կազմել է 132328 մարդ.
  2. քվեարկությանը մասնակցած ընտրողների քանակը կազմել է 108736 մարդ կամ ընտրողների ընդհանուր քանակի 82,2%-ը.
  3. հանրաքվեի մասնակիցներից <<Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ>> հարցին պատասխանել են.
    <<Այո>> - 108615 հոգի կամ քվեարկության մասնակիցների 99,9%-ը,
    <<Ոչ>> - 24 հոգի կամ քվեարկության մասնակիցների 0,02%-ը։

Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության բացարձակ մեծամասնությունն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին։
Հանրաքվեի անցկացմանը հետևել են ավելի քան 40 միջազգային դիտորդներ։

 
 


ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ