10 դեկտեմբերի 2006թ.


ԼՂՀ Նախագահի հրամանագրով ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օր նշանակվեց 2006թ. դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը և ԼՂՀ 1991թ. Անկախության հանրաքվեի օրը։
 ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից հաստատված հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցի ու միջոցառումների պլանի համաձայն կազմավորվեցին հանրաքվեի 22ընտրատարածքային և 277 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ մեկ Տեղամաս` Երևան քաղաքում ( ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում)։
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատեց ԼՂՀ Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեի դրված հարցը՝ <<Համաձա՞յն եք, որ հանրաքվեի դրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն>>։
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 90077, որից գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկողների թիվը կազմել է 78389 կամ 87,02 %։ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրության տվյալների համաձայն` ԼՂՀ Սահմանադրության նախագծին կողմ քվեարկեցին քվեարկության մասնակիցների 98,58%-ը։
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքին հետևել են 90-ից ավելի միջազգային դիտորդներ և լրագրողներ, ովքեր ներկայացնում են 15 երկրների 30կազմակերպություններ:
Հանրաքվեի ընթացքին հետևել են նաև 131 տեղական դիտորդ և լուսաբանել 40 լրագրող։




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ