8 օգոստոսի 2004թ.


2004թ. օգոստոսի 8-ին ԼՂՀ-ում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական՝ 3-րդ ընտրությունները։
2004թ. օգոստոսին հանրապետության 241 համայնքներից 199-ում անց են կացվել համայնքների ղեկավարների ընտրություններ, 231 համայնքներում՝ ավագանու անդամների ընտրություններ:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների որոշմամբ գրանցվել են համայնքների ղեկավարների 391 և ավագանու անդամների 1685 թեկնածուներ։
Քվեարկության արդյունքներով՝ հանրապետության 88436 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 58885-ը, որը կազմում է ընտրողների 66,6 %-ը։
Այսպես՝ ըստ կուսակցականության ընտրվել են՝
Ժողովրդավարական Արցախ միության անդամներ՝ 53 համայնքի ղեկավար և 82ավագանու անդամ.
ԼՂ կոմունիստական կուսակցության անդամներ՝ 9 համայնքի ղեկավար և 52 ավագանու անդամ.
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներ՝ 21 համայնքի ղեկավար և 43ավագանու անդամ.
Անկուսակցական՝ 116 համայնքի ղեկավար և 1260 ավագանու անդամ։
Կայացած ընտրությունների արդյունքներով ընտրվել է 199 համայնքի ղեկավար և ավագանու 1437 անդամ։



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ