Կայացել է ԿԸՀ նիստ

01.10.2021

20210930_175949     Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին կայացել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի 8 անդամներից 5-ը: Հանձնաժողովի 3 անդամները բացակայել են հարգելի պատճառներով:

     Նիստի օրակարգում   ներառված էր մեկ հարց՝  Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների  2021 թվականի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին:

     Հանձնաժողովը 5 կողմ ձայներով ընդունել է որոշում Արցախի 

20210930_180028

Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների  2021 թվականի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին , որի համաձայն

համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները կլինեն սպիտակ գույնի, իսկ համայնքի ավագանու անդամների ընտրությունների  քվեաթերթիկները՝ վարդագույն գույնի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ