Կայացել է նոր կազմավորված ԱՀ ԿԸՀ առաջին նիստը

26.02.2021

20210226_120518Համաձայն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի, 2020 թվականի մարտի 31-ին
կայացած Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններից հետո, սահմանված ժամկետներում,
կազմավորվում է նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի փետրվարի 25-ի հրամանագրով սահմանվել է Արցախի
Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմը, որը սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը
12.00-ին հրավիրել է իր առաջին նիստը:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք.Ստեփանակերտ,
Կնունյանցների 2) կայացած առաջին նիստին ներկա էին նորանշանակ բոլոր անդամները, հրավիրված էին
զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նիստը վարում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի
տարիքով ավագ անդամ Միքայել Սողոմոնյանը:
Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության հարցերը:
Գաղտնի քվեարկությամբ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է
ընտրվել Սիրան Հայկի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի
տեղակալ` Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի
քարտուղար` Տիրան Վահրամի Աթանեսյանը:
Նոր ձևավորված Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունները
կստանձնի 2021 թվականի մարտի 1-ին:

 

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ