Կենտրոնական ընտրական հանձնաժողով. 26-ամյակ

27.11.2017

cecnkr 26

     Այսօր լրանում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման 26 տարին: ԼՂՀ ընտրական համակարգի կայացվածությունը, հիրավի, նպաստում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղվող մեր պետության ջանքերին: Ով այդ գործընթացից  անմասն չեն մնում առանձին անհատներ:

 

     Նրանց մեջ է Ռայա Նազարյանը, ով իր գործունեության գրեթե 20 տարիները բարձր պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ` սկզբում որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ապա` կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար նվիրել է ԼՂՀ ընտրական համակարգի կայացման ու զարգացման գործին:

 

Առաջնորդվելով <<Պետական պարգևների մասին>>ԼՂՀ օրենքով, Արցախի Հանրապետության Նախագահի 2017թ. նոյեմբերի 16-ի հրամանագրով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ռայա Թարխանի Նազարյանը պարգևատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով:

 

Շնորհավորում ենք Արցախի Հանրապետության ընտրական համակարգի բոլոր ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, իսկ մեր գործընկերոջը` նաև պետական բարձր պարգևի արժանանալու առիթով:

 

Արցախի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ