ԿԸՀ մի շարք որոշումներ պետգրանցում են ստացել

25.02.2019

timthumb     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019թ. փետրվարի 18-ի նիստում մի շարք նորմատիվ որոշումներ են ընդունվել, որոնք վերաբերվում են քաղաքացիական նախաձեռնության կարգով սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու կամ Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքներ կազմակերպելուն:

     Իրազեկում ենք, որ հիշյալ որոշումները ս.թ. փետրվարի 20-ին պետական գրանցում են ստացել ԱՀ արդարադատության նախարարությունում, հրապարակվել ԼՂՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում (N03(167) առ 20.02.2019թ.) և ուժի մեջ են մտնում 2019թ. մարտի 2-ին:

 

     Ստորև` ԿԸՀ որոշումները.

 

     1. <<Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի գործունեության կարգը, նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման և քաղաքացիական նախաձեռնության անդամին ու լիազոր ներկայացուցչին տրվող վկայականների ձևերը սահմանելու մասին>>N2-Ն.

     2. <<Ստորագրությունների հավաքման կարգը, ստորագրությունների ձևաթերթիկի և տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության  ձևերը սահմանելու մասին>>  N 3-Ն.

     3. <<Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանելու մասին>>  4-Ն:

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ