ԿԸՀ արտահերթ նիստ` ԱԺ լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ օրակարգով

12.10.2017

IMG_25051

    2017թ. հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ`հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի նախագահությամբ:

 

     ԼՂՀ ընտրական  օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և թիվ 6 ընտրատարածքից (2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների տվյալներով ընդգրկում է ԱՀ Հադրութի շրջանի 33 տեղամաս, 8595 ընտրող) ընտրված ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունները 2017թ. հոկտեմբերի 6-ից դադարած համարելու մասին ԱՀ Ազգային ժողովի 2017թ. հոկտեմբերի 6-ի արձանագրության հիման վրա, նիստում որոշվել է`

 

     1)   2017թ. դեկտեմբերի 11-ին թիվ 6 ընտրատարածքում նշանակել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ,

 

     2)   հաստատել այդ  ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը` 8 919 300 (ութ միլիոն ինը հարյուր տասնինը հազար երեք հարյուր) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հիմնական միջոցառումների  ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ ընտրությունների  օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 62 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին:

 

     Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2017թ. հոկտեմբերի 13-ին:

 

  Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԱՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2017թ. հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2017թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության  ժամանակահատվածն  է  2017թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 24.00-ն:

 

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Հիշյալ ժամանակացույցին և Ազգային ժողովի լրացուցիչ  ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին ու փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ սույն կայքի առանձին բաժնում:

 

     Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին`առաջիկա ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

 

 Տեսանյութ՝ 

 

 

 

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ