ԿԸՀ հաղորդագրությունը

06.05.2015

???????????????????????????????

     ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության  արդյունքների վերաբերյալ:

 

     Համաձայն արձանագրության, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 102 042,  իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296  կամ ընտրողների ընդհանուր թվի  70, 8  տոկոսը:

 

     Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը  103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7 տոկոս):

 

     Յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝

 

     <<Ազատ հայրենիք>> կուսակցություն ՝ 32632 (47,35%)
     <<Ազգային վերածնունդ>> կուսակցություն՝ 3709 (5,38 %)
     Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 13105 (19,01%)
     Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 1136 (1,65%)
     <<Խաղաղություն և զարգացում>> կուսակցություն՝ 591 (0,86 %)
     <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություն՝ 12965 (18,81 %)
     <<Շարժում-88>> կուսակցություն՝ 4778 (6,93%):

 

     Անճշտությունների գումարային չափը 15 է:

 

     Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփ արդյունքների հիման վրա համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Քվեարկության արդյունքների աղյուսակը



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ