ԿԸՀ նախկին նախագահները


Էդուարդ Դավիթի Պետրոսյան

 

Զբաղեցրած պաշտոնի անվանումը

Հանրաքվեի և ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (հասարակական հիմունքներով)

 

Պաշտոնավարման ժամկետը

27.11.1991թ.-13.12.1993թ.

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1945թ. ապրիլի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում:

 

Կրթությունը

1978թ. ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը:

 

Աշխատանքային գործունեությունը

1968-1971թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան՝  ֆրեզերորդ

1971-1974թթ.՝Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկա՝ հսկող, այնուհետև՝ ֆաբրիկայի կոմերիտկոմիտեի քարտուղար

1978-1991թթ.՝ Ստեփանակերտի քաղաքային և ԼՂ կուսակցական մարմիններում որպես հրահանգիչ, կազմակերպական բաժնի վարիչ, հատուկ կառավարման կոմիտեի կազմակերպական-կուսակցական և կադրային բաժնի վարիչի տեղակալ, Ստեփանակերտի քաղկոմի քարտուղարի տեղակալ

 

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

 

Այլ տվյալներ

1992-2000թթ.՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հասարակական հիմունքներով

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 զավակ

 


 

Մուշեղ Գրիգորի Օհանջանյան

 

Պաշտոնավարման ժամկետը

 13.12.1993թ.-10.04.1999թ.

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1924թ. մայիսի 12-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում:

 

Կրթությունը

1944թ. ավարտել է  Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական բաժինը:

 

Աշխատանքային գործունեությունը

1948-1958թթ.՝ ԼՂԻՄ գյուղատնտեսության մարզային վարչության Հադրութի շրջգյուղբաժնի գլխավոր գյուղատնտես, մեքենատրակտորային կայանի տնօրեն, մարզգործկոմի գյուղվարչության պետ

1958թ. ընտրվել է Ստեփանակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար

1963-1974թթ.՝ ԼՂ մարզխորհրդի գործկոմի նախագահ

1974-1989թթ.՝«Ադրգյուղտեխնիկա» և «Ադրգյուղքիմիա» հանրապետական միավորումների նախագահի տեղակալ

 

Կուսակցական պատկանելությունը

ԱԺԿ անդամ

2 գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 3 գումարումների Ադրբեջանի գերագույն խորհրդի, 19 տարի՝ մարզխորհրդի գործկոմի պատգամավոր

 

Այլ տվյալներ

Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 զավակ

 


 

Սերգեյ Սերգեյի Դավթյան

  

Պաշտոնավարման ժամկետը

 10.04.1999թ.- 28.01.2005թ.

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1936թ. մայիսի 31-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում:

 

Կրթությունը

1954թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1964թ.` Բաքվի լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:

 

Աշխատանքային գործունեությունը

1954-1956թթ.՝ Շուշիի շրջանի Կիրովի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

1959թ. ընտրվել է ԼԿԵՄ Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար

1968-1971թթ.՝ աշխատավորների դեպուտատների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի բաժնի վարիչ

1971թ. ընտրվել է աշխատավորների դեպուտատների Մարտունու շրջխորհրդի նախագահ

1973թ.` մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ

1974-1996թթ.՝ արհմիությունների ԼՂ մարզային, այնուհետև հանրապետական ֆեդերացիայի նախագահ

1996-1998թթ.՝ ԼՂՀ սպորտի վարչության պետ

1998-1999թթ. ԼՂՀ վիճակագրական վարչության պետի տեղակալ

 

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

 

Այլ տվյալներ

Ընտրվել է հասարակական կազմակերպությունների մարմիններում, ինչպես նաև շրջանային և մարզային խորհուրդների պատգամավոր: Պարգևատրվել է ԽՍՀՄ երեք մեդալներով ու պատվոգրերով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3զավակ և 6 թոռ

 


 

Սերգեյ Մուշեղի Նասիբյան

 

Պաշտոնավարման ժամկետը

29.01.2005թ. – 08.08.2010թ.

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում: Մահացել է 2014թ. մարտի 6-ին:

 

Կրթությունը

1970 թվականին ավարտել է Երևանի  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:

 

Աշխատանքային գործունեությունը

1970-1972թթ.՝ Հայաստանի Արարատի շրջանի Արմաշ գյուղի և Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցների ուսուցիչ

1972-1976թթ.՝ կոմերիտմարզկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ, Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար

1976-1979թթ.՝ Ստեփանակերտի քաղկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ

1979-1992թթ.՝ լուսավորության աշխատողների արհմիության մարզկոմի նախագահ, արհմիությունների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի արհմիությունների ֆեդերացիայի նախագահի տեղակալ

1992-1995թթ.՝ ԼՂՀ նախարարների խորհրդի և ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի բաժնի վարիչ

1995-2005թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ

 

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

 

Այլ տվյալներ

Ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության հասարակական կյանքում:

2000 թվականից «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ էր, իսկ 2004-2013թթ.՝ կազմակերպության նախագահի տեղակալ:

 

Անձնականտվյալներ

Ամուսնացածէր, ուներ 2 զավակ

 


 

Ռաշիդ Ալեքսանդրի Պետրոսյան

 

Պաշտոնավարման ժամկետը

 09.08.2010թ.- 09.07.2013թ.

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1953թ. օգոստոսի 26-ին, Ստեփանակերտ քաղաքում:

 

Կրթությունը

1975թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:

1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ:

 

Աշխատանքային գործունեությունը

1975-1976թթ.՝  Ստեփանակերտի ավտոդպրոց

1976-1982թթ.՝ աշխատանք կոմերիտմիության մարզային և շրջանային կոմիտեներում՝ հրահանգիչ, բաժնիվարիչ, կոմերիտշրջկոմի քարտուղար

1982-1992թթ.՝ ԼՂ միլիցիայի մարզային վարչության բաժանմունքի պետ, Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետի տեղակալ

1992-2007թթ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարարության կադրերի բաժնի պետ, նախարարի տեղակալ, ոստիկանապետի տեղակալ

2008-2010թթ.` ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար

 

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

 

Այլ տվյալներ

Ունի ոստկանության գեներալ-մայորի կոչում: Պարգևատրվել է մի շարք մեդալներով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 4 զավակ

 


 

Սրբուհի  Գրիգորիի Արզումանյան

  

Պաշտոնավարման ժամկետը
16.07.2013թ.- 28.02.2021թ.
Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ., 9 հոկտեմբերի, ք. Ստեփանակերտ

 

Կրթություն
1996-2000թթ.` Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտության բաժնի բակալավրիատ (գերազանցությամբ)
2000-2002թթ.` Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրա (գերազանցությամբ)

 

Աշխատանքային գործունեություն
2000թ. հուլիս-դեկտեմբեր` ԼՂՀ հարկային պետական ծառայութան օպերատիվ-իրավաբանական վարչություն՝ օպերլիազոր-իրավաբան, ավագ օպերլիազոր-իրավաբան
2000-2002թթ.` Արցախի պետական հալասարանի վարժարան դասախոս
2001թ.մայիս- օգոստոս` Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային բաժնի 1-ին կարգի մասնագետ, 2001թ. օգոստոս- 2004թ. փետրվար` ընդհանուր բաժնի վարիչ
2004թ.փետրվար-2008թ. հունվար` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` խորհրդի անդամ
2008թ. հունվար-2011թ. օգոստոս` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն` նախարարի տեղակալ
2011թ. սեպտեմբեր-2012թ. նոյեմբեր` ԼՂՀ կառավարության աշխատակազմ` աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ
2011թ. հոկտեմբեր-2012թ. հունվար` միաժամանակ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար
2012թ. փետրվար-2012թ. նոյեմբեր` միաժամանակ ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար
2012թ. դեկտեմբեր- 2013թ. հուլիս` ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
2012թ. փետրվար-2017թ. նոյեմբեր` ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ
2012թ. փետրվարի 2-ից`  ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ ( նշանակված է ԼՂՀ Նախագահի հրամանագրով)
2012թ. փետրվարի 6-ից` ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ
2013թ. հուլիս-2021թ. փետրվար՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

 

 

Այլ տվյալներ
ԼՂՀ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար 2014 թվականի փետրվարի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

 



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ