ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին

22.10.2021

20211022_110112 (1)     2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 7 անդամներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Հանձնաժողովի 1անդամ բացակայում էր հարգելի պատճառով:

     Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների 2021 թվականի դեկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

20211022_110344 (1)     Նախապես ծանոթանալով նիստի օրակարգում ընդգրկված հարցին՝ հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

     Տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ