ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների վերաբերյալ

19.08.2021

asd     2021 թվականի օգոստոսի 18-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին  մասնակցում էին ԿԸՀ 7 անդամներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող համայնքներում  տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

      Օրակարգի վերաբերյալ կային առաջարկություններ, որոնք ընդունվեցին, և օրակարգը հաստատվեց առաջարկված փոփոխություններով:

     Օրակարգում ընդգրկված հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներ Ե. Առուշանյանը, Հ. Սուլեյմանյանը և Մ. Սողոմոնյանը առանց հիմնավոր պատճառների առաջարկեցին հետաձգել նիստը: ԿԸՀ նախագահը չընդունեց առաջարկությունը՝ հիմնավորելով Ընտրական օրենսգրքով սահմանված նորմերի պահանջները սահմանված ժամկետներում ամբողջությամբ իրագործելու անհնարինությամբ: Դրանից հետո հայտարարվեց ընդմիջում: Ընդմիջումից հետո հանձնաժողովի անդամներ Ե. Առուշանյանը, Հ. Սուլեյմանյանը և Մ. Սողոմոնյանը առանց պատճառաբանության լքեցին դահլիճը: Քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 19-ը, ժամը՝ 17:30-ը: 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ