ԿԸՀ նիստում

06.11.2013

icon150

2013 թվականի նոյեմբերի 6-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:
   Հանձնաժողովը քննարկել ու հաստատել է հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը և ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվները:
  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի, Հադրութի  և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է՝
   1) աջակցել 2013 թվականի դեկտեմբերի 1-ին կայանալիք Մարտակերտի շրջանի Չափար և Հադրութի շրջանի Ծակուռի համայնքների ղեկավարների արտահերթ, 2014 թվականի փետրվարի 9-ին կայանալիք Մարտակերտի շրջանի Հովտաշեն համայնքի ավագանու անդամների, Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ու Ղազարապատ համայնքի ավագանու անդամների հերթական  ընտրությունների հանրային իրազեկման աշխատանքներին,
     2) սահմանված ժամկետներում ապահովել նշված ընտրությունները կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կողմից ընդունված  համապատասխան որոշումների կատարումը:

 

 

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ