ԿԸՀ նիստում

08.04.2020

124101     2020 թվականի ապրիլի 8-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 7 անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ  և  ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Նիստում քննարկվել և հաստատվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի (2020 թվականի ապրիլի 14) նախապատրատման և անցկացման հետ կապված Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվը` 75 748 300 (յոթանասունհինգ միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամի չափով: Ծախսերի մեջ զգալի մաս են կազմում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավվող 2250 –ից ավելի հանձնաժողովականներին տրվող փոխհատուցումների գումարները. շուրջ  65 851 000 դրամ կամ ընդհանուր ծախսերի 87 %-ը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ Արցախի հանրային ռադիոյով և  հանրային հեռուստատեսությամբ անվճար  և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և  եթերաժամերից օգտվելու  ժամանակացույցը:

 

 Տեսանյութ՝ 

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ