ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններ

03.04.2020

DSC_0007     2020թ. ապրիլի 3-ին ժամը 19.30-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի  ժամանակ,  համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով  թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. մարտի 31-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններ: 

     Սույն կայքում հրապարակում ենք ամփոփիչ արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:

 

 

ԱՀ նախագահի ընտրություններ

ԱՀ Ազգային ժողովի ընտրություններ

 

     Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 7-ին:

 

Տեսանյութ՝ 

 

 

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ