ԿԸՀ-ն հարցման կարգով քննարկել է ՎՎԾ եզրակացությունը

16.03.2020

121088     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համատեքստում, ինչպես  և նախապես հայտարարել էր, ժամանակավորապես վերանայել է իր որոշումների ընդունման ձևաչափը` նիստերի փոխարեն որոշումներն ընդունելով հարցման կարգով:

     Ըստ այդմ, ս.թ. մարտի 16-ին հարցման կարգով ԿԸՀ կողմից քննարկվել է Արցախի  Հանրապետության նախագահի և  Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքներով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը, որը ներկայացվել է ծառայության ղեկավար Գառնիկ Ավանեսյանի կողմից:

     Քննարկման արդյունքում ներկայացրած  եզրակացությունը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ