Համաձայն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները:
Իր դիմումի համաձայն, վաղաժամ դադարացվել է Մարտունու ՏարԸՀ անդամ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Սուրենի Ստեփանյանի լիազորությունները:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցչի կողմից Արցախի Հանրապետության Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Մերի Սամվելի Հարությունյանը:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ