Համաձայն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 45-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ստեփանակերտի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները:
Իր դիմումի համաձայն՝ վաղաժամ դադարեցվել են Ստեփանակերտի ՏարԸՀ անդամ Էլադա Էդուարդի Ղահրամանյանի լիազորությունները:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Արդարություն» կուսակցության ներկայացուցչի կողմից Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամ է նշանակվել Մարիետտա Մառլենի Շահնազարյանը:
Իր դիմումի համաձայն՝ վաղաժամ դադարացվել են Մարտակերտի ՏարԸՀ անդամ Վերոնիկա Սամվելի Ավթանդիլյանի լիազորությունները:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ներկայացուցչի կողմից Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամ է նշանակվել Սերգեյ Նելսոնի Աթայանը:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ