Հաղորդագրություն ԱՀ տարածքային ընտրական նոր հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ

23.03.2021

ԱՀ  ընտրական օրենսգրքի  43-րդ հոդվածին համապատասխան, 2021թ.  մարտի 1-ից գործող ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը 2021թ. մարտի 16-ին հրապարակել է ԱՀ  տարածքային ընտրական հանձնաժողովների նոր կազմերը:

Տարածքային ընտրական հանձնաժողովները սույն թվականի մարտի 17-ին և 18-ին կայացած իրենց առաջին նիստերում հրապարակված կազմերից յուրաքանչյուրում ընտրել են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար:

Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում նոր կազմավորված թվով ութ տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորությունները կստանձնեն սույն թվականի մարտի 19-ին:

  

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ