Հաղորդագրություն տեղական հանրաքվեների արդյունքների մասին

21.07.2014

Համայնքները մեկ` Ճարտար համայնքում միավորելու նպատակով 2014 թվականի հուլիսի 20-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքներում անցկացվել են  տեղական հանրաքվեներ:
Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունների համաձայն` Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքներում կայացած տեղական հանրաքվեների արդյունքները հետևյալն են.

Рисунок1

    Ղեկավարվելով  <Տեղական հանրաքվեի մասին>  ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով (հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը),  քվեարկության արդյունքների հիման վրա Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներով հանրաքվեի դրված հարցը (Համաձայն եք, որ Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքները միավորվեն մեկ՝ Ճարտար համայնքում) երկու համայնքներում առանձին-առանձին համարվել է ընդունված:

Տեղական հանրաքվեների ընթացքը դիտարկել են ԼՂՀ կենտրոնական և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները և լուսաբանել են տեղական լրատվամիջոցները:
Հանրաքվեների ընթացքի և արդյունքների մասին դիմում-բողոքներ չեն արձանագրվել:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ