Հաղորդագրություն 2013թ. հոկտեմբերի 13-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

15.10.2013

  icon150 2013 թվականի հոկտեմբերի 13-ին ԼՂՀ 18 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների 14 հերթական և 4 արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ 15 համայնքում՝ համայնքի ղեկավարի և 5 համայնքում՝ ավագանու անդամների ընտրություններ:    Գործող համայնքի ղեկավարի 12 թեկնածուներից 10-ը վերընտրվել են:
  Տարածքային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների համաձայն համայնքների ղեկավարներ են ընտրվել.

 

 

Ասկերանի շրջանի

 

Դաշուշենի համայնքում՝

Ռուդիկ Շահենի Ասլանյանը (Արցախի ժողովրդա-
վարական կուսակցության անդամ)

Խնապատի համայնքում՝

Սամվել Վլադիմիրի Շահրամանյանը (անկուսակց-
ական)

Հադրութի շրջանի

 

Խանձաձորի համայնքում՝

Արմեն  Սերգեյի Մկրտչյանը (անկուսակցական)

 Նորաշենի համայնքում՝

Սմբատ Վալոդյայի Խաչատրյանը (<Ազատ հայրենիք>
կուսակցության անդամ)

Մարտակերտի շրջանի

 

Հովտաշենի համայնքում՝

Նաիրա Գրիգորիի Կաֆյանը (անկուսակցական)  

Ճանկաթաղի համայնքում՝

 Իրինա Համլետի Գասպարյանը (Արցախի
ժողովրդավարական կուսակցության անդամ)

Մեհմանայի համայնքում՝

Ավագ Սերգեյի Մկրդումյանը (անկուսակցական)

Մարտունու շրջանի

 

Մաճկալաշենի համայնքում՝

Մհեր Սուրենի Սահակյանը (անկուսակցական)

Վազգենաշենի համայնքում՝

Անդրանիկ Համլետի Բաբայանը (անկուսակցական)

Շահումյանի շրջանի

 

   

Հավսաթաղի համայնքում՝

 Սայաթ Տիգրանի Մելքոնյանը (անկուսակցական)

Նոր Խարխափուտի համայնքում՝

Միքայել Ստյոպայի Մելքոնյանը (անկուսակցական)

Քաշաթաղի շրջանի

 

Աղաձորի համայնքում՝

Մկրտիչ Վարդանի  Հարությունյանը (անկուսակցական)

Գողթանիկի համայնքում՝

Հակոբ Սերգեյի Պողոսյանը (անկուսակցական)

   
   

   

 

 Ընտրվել է նաև համայնքի ավագանի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուրի, Շահումյանի շրջանի Դադիվանքի, Քարվաճառի, Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի համայնքներում:
  Բոլոր 20 ընտրական տեղամասերում ընտրություններն անցել են ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան:
  Քվեարկության ընթացքի և արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջ չի առաջացել:

 

 ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ