Հաղորդագրություն 2014թ. փետրվարի 9-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.02.2014

icon1502014 թվականի փետրվարի 9-ին հանրապետությունում անցկացվել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հովտաշեն համայնքի ավագանու անդամների, Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների և Ղազարապատ համայնքի ավագանու անդամների  հերթական  ընտրություններ: 
Մարտակերտի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան  ամփոփիչ   արձանագրությունների համաձայն՝  Մարտակերտի շրջանի Հովտաշեն, Քաշաթաղի շրջանի Աղավնո  և Ղազարապատ համայնքներում  րնտրվել է ավագանի:
Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար է ընտրվել Միասնիկ Միսակի Մաթևոսյանը:
Ընտրություններն անցել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին  համապատասխան:
Քվեարկության ընթացքի և արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ներկայացվել, քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջ չի առաջացել:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ