Հաղորդագրություն 2014 թվականի ապրիլի 13-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ

20.03.2014

icon150Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 12-ի N 144-Ն և մարտի 13-ի N 150-Ն որոշումների համաձայն` 2014 թվականի ապրիլի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան և Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքներում անցկացվելու են համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 20-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկել և հաստատել է այդ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը, շահագրգիռ պետական մարմիններին ու պատասխանատու կատարողներին հանձնարարելով նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը:
Համայնքների ղեկավարների թեկնածուների ինքնառաջադրման ժամկետ է սահմանվել մարտի 26-ից մինչև մարտի 29-ի ժամը 18.00-ն, գրանցման ժամկետ` մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ: Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 2-ից և կտևի մինչև ապրիլի 11-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ