Առաջադրումների վերաբերյալ

26.02.2015

     Ի գիտություն է հայտնվում, որ ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին համամասնական ընտրակարգով  մասնակցելու համար կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.
     1) կուսակցության կանոնադրությունը.
     2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ.
     3) ընտրական ցուցակը.
     4) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունները պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
     5) նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով (1մլն ՀՀ դրամ) ընտրական գրավի մուծման անդորրագիրը. ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` Ստեփանակերտի տեղական գանձապետական բաժանմունք`  9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4.
     6) տեղեկանքներ` կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին 5 տարում ԼՂՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԼՂՀ ոստիկանության կողմից.
     7) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
     Փաստաթղթերը պետք է ներկայացվեն կուսակցության լիազոր ներկայացուցիչների միջոցով, թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

 

     Իսկ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի թեկնածու գրանցվելու համար համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին` նոտարական կարգով վավերացված դիմումը, որին կից ներկայացվում է.
     1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում ԼՂՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԼՂՀ ոստիկանության կողմից.
     2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ տվյալ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).
     3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
     4) նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով (150 000 ՀՀ դրամ) ընտրական գրավի անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` Ստեփանակերտի տեղական գանձապետական բաժանմունք`             9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 :
     Գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել
սույն թվականի մարտի 9-ից մինչև մարտի 19-ի ժամը 18.00-ն:
     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքում, հասցեն` cecnkr.am :
      Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներ կամ զանգահարել 047-94-43-09 հեռախոսահամարով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տեսանյութ

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ