Հայտարարություն մասնագիտական դասընթացների վերաբերյալ

01.08.2013

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013 թվականի սեպտեմբերին հանրապետության շրջաններում կազմակերպում է ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ:
Դասընթացներին կարող են մասնակցել ընտրելու և ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:
Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն,

 

1)Ստեփանակերտ քաղաքում`
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, հեռ.` 047- 95-67-37, 047-94-85-98),
Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Ստեփանակերտ, Թումանյան 63,հեռ.` 047-94-75-58),
2)Ասկերանի շրջանում`
Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Ասկերան, Ն.Ստեփանյանի 14, հեռ.` 047-67-76-47),
3)Հադրութի շրջանում`
Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Հադրութ, գ. Նժդեհի 1, հեռ.` 047-55-14-35),
4)Մարտակերտի շրջանում`
Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Մարտակերտ, Մ. Խորենացու 3, հեռ.` 047-42-20-38),
5)Մարտունու շրջանում`
Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Մարտունի, Վ. Խաչատրյանի 33, հեռ.` 047-82-20-66),
6)Շահումյանի շրջանում`
Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Քարվաճառ, կենցաղի տան շենք, հեռ.` 097-38-79-10),
7)Շուշիի շրջանում`
Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Շուշի, Ն. Դումանի 1, հեռ.` 047-73-18-31),
8)Քաշաթաղի շրջանում`
Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Բերձոր, 5-րդ թաղամաս, շենք 33/1, հեռ.` 047-75-23-75):
Դիմումի հետ միասին քաղաքացին ներկայացնում է նաև իր անձնագրի պատճենը:
Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կհրապարակվի հայտարարություն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում (cec.am)` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

Որակավորման ստուգարքի հարցաշարը

Պարզաբանում (Տ.Ղևոնդյան, Արցախի Հանրային Հեռուստատեսություն  5 օգոստոսի 2013թ.)

 

 

 

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ