Հանդիպում դիտորդների հետ

19.02.2017

C___7514     Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդիպել է  դիտորդական  առաքելությամբ  ԼՂՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Լատվիայի և Սլավենիայի ներկայացուցիչների հետ: Խմբի հետ Արցախում է գտնվում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարամպետյանը:

     Հանդիպման ընթացքում արծարծվել են ԼՂՀ ընտրական օրենդրությանը, առաջիկա սահմանադրական հանրաքվեին  վերաբերվող և դիտորդներին հետաքրքրող երկու տասնյակից  ավելի հարցեր: Դրանք հիմնականում առնչվում էին սահմանադրական բարեփոխումներին հանրության տեղեկացվածությանը, հանձնաժողովների հավաքագրմանը, ընտրական օրենսդրությանը, ԼՂՀ ՀԿՀ կողմից մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնելուն և այլն։  

     Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը հույս  է հայտնել, որ Արցախում հանրաքվեի տեսքով անցկացվող հերթական ընտրական միջոցառումը, որն համընկնում է Արցախի վերածննդի օրվա հետ, թույլ կտա վերահաստատել  դիտորդների` նախորդ ընտրական փորձից եկող դրական դիրքորոշումը։ Ս. Արզումանյանի խոսքով՝ ընդամենը 26 տարեկան պետության համար սա երրորդ հանրաքվեն է: Այդ ընթացքում հանրապետությունում անցկացվել են նաև 5 նախագահական, 6 խորհրդարանական ընտրություններ։ «Ընտրությունից ընտրություն ձգտում ենք այնպես անել, որ ավելի բարձր մակարդակ ապահովենք,- ասաց Ս. Արզումանյանը։-Այդ նպատակով մասնավորապես օրենսդրական փոփոխություններ են արվում, որոնցում հաշվի են առնվում նաև Արցախ այցելող դիտորդների կարծիքներն ու առաջարկությունները։ Դուք հնարավորություն կունենաք այցելել հանրաքվեի տեղամասեր և ձեր օբյեկտիվ կարծիքը հայտնել հանրաքվեի վերաբերյալ։ Համոզված եղեք, որ դրանք ևս հաշվի կառնվեն առաջիկա փոփոխությունների ժամանակ։ Վերջին փոփոխությունները, որ արվեցին 2015-ին՝ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս, հնարավորություն ընձեռեցին ավելի որակյալ ընտրություններ անցկացնել։ Մեր ընտրողների կարծիքը, ինչպես նաև արձանագրվող բացերը թույլ են տալիս մեզ գնալ այսպիսի փոփոխությունների և մշտապես ձեռքը զարկերակի վրա պահել»։

     Ս. Արզումանյանն անդրադարձել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին, քարոզարշավի մանրամասնություններին, կազմավորված հանրաքվեի տեղամասերին և հանձնաժողովներին։ Նշվել է, որ քարոզարշավն անցել է բարեկրթության շրջանակներում։

     Իր հերթին Գասպար Կարապետյանը վստահեցրել է, որ իր գործընկերներն ամենայն  ճշտապահությամբ կկատարեն իրենց պարտականություններն ու եվրոպական առաքելությունը, ինչը մեկ անգամ ևս կնպաստի Արցախի ընտրական կանոնակարգն էլ ավելի արդիական դարձնելուն։

 

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ