ՀԿՀ նիստում ամփոփվել են հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները

21.02.2017

C___1177

      2017թ. փետրվարի 21-ին կայացել է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը՝ Ս.Արզումանյանի նախագահությամբ: 

     Հիմք ընդունելով <<Հանրաքվեի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-րն մասը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ու <<Երևան 1>> հանրաքվեի տեղամասից ստացված` ընտրատարածքներում քվեարկության նախնական արդյունքները, ժամը 19.00-ի նիստում ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է հաստատել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Համաձայն այդ արձանագրության, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը ` ըստ ցուցակների 103 818 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը`79 428 , կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`69 570, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`7 686, անճշտությունների չափը`0:

 

 Տեսանյութ՝

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ