Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2020թ. մայիսի 21-ի N 388-Ն որոշման հիման վրա, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Մարտունու շրջանի Մարտունի համայնքում 2020 թվականի հուլիսի 5-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 14-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ի ժամը 24.00-ն:
Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ