Հրապարակվել են նոր տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը

16.03.2021

5000

ԱՀ ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը 2021թ. մարտի 16-ին հրապարակել է  ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:
Հիշեցնենք, որ ԱՀ ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան` նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները նշանակում են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, իսկ ԿԸՀ նախագահը հրապարակում է տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:
Տարածքային ընտրական հանձնաժողովները սույն թվականի մարտի 17-ին և 18-ին կհրավիրեն իրենց 1-ին նիստերը` հրապարակված կազմերից յուրաքանչյուրում ընտրելու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար:
     Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում կազմավորված թվով ութ տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորությունները կստանձնեն առաջին նիստին հաջորդող աշխատանքային օրը:
   
 ԱՀ ԿԸՀ նախագահի N1-Ա  առ 16.03.2021թ. կարգադրություն 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ