Ձեռնարկ դիտորդների համար

20.02.2020

businessman_55

     Արցախի Հանրապետության ընտրական գործընթացներին հետևող դիտորդների համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել է ձեռնարկ, որը մշակվել է 2020թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ձեռնարկը հնարավորություն կտա ավելի մանրամասնորեն ծանոթանալ ԱՀ-ում դիտորդական գործունեության առանձնահատկություններին, օրենսդրական կանոնակարգումներին, որոնք կիրառելի են նաև սույն թվականի մարտի 31-ին սպասվող համապետական  ընտրությունների ժամանակ:

     Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության նպատակը ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը:

     Ձեռնարկում ներկայացված են միջազգային և տեղական դիտորդների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, ինչպես նաև քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգերը, դիտորդական առաքելություն իրականացնելու ժամկետները:  

 

 

Դիտորդի ձեռնարկ

  

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ