Մանդատների բաշխման մասին

11.05.2015

 

IMG_2906    ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն թվականի մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են  2015թ. մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ  և  2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով  ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:  

 

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթների հաշվառմամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 18-ին կհրապարակի համամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների անվանական ցուցակը:

 

     Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը` ժամը 11-ին, որի մասին հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

 հանձնաժողովի մամուլի ծառայություն

 

 

Տեսանյութ` 

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ