Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի և ժամկետի վերաբերյալ

25.10.2016

 

     ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

     Համաձայն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 24-ին հաստատված ժամանակացույցի` դասընթացներն անցկացվելու են.

 

 

Ասկերանի  շրջանում `

 

     1. հոկտեմբերի 27-ին ` Ասկերանի շրջանի Շոշի համայնքային կենտրոնում` Շոշ, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Մադաթաշեն, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Ներքին Սզնեք, Ջրաղացներ, Սարուշեն, Սղնախ և Վերին Սզնեք համայնքների դիմումատուների համար.

 

     2. հոկտեմբերի 28-ին` Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Ասկերան, Այգեստան, Արմենակավան, Բերքաձոր, Լուսաձոր, Խնածախ, Ուղտասար, Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Հարավ և Քռասնի  համայնքների դիմումատուների համար.

 

     3. նոյեմբերի 1-ին` Ասկերանի շրջանի Իվանյանի դպրոցի սպորտդահլիճում` Իվանյան, Նորագյուղ, Սարդարաշեն, Հովսեփավան, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Խնձրիստան, Հիլիս, Ռև, Ծաղկաշատ և Խաչեն համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-67-76-47 և 097-21-55-22 հեռախոսահամարներով:

 

     Հադրութի  շրջանում `

 

   

        1.հոկտեմբերի 29-ին` Հադրութի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Հադրութ, Ուխտաձոր, Հարթաշեն, Սարինշեն, Տյաք,Պլեթանց, Վանք, Կարմրակուճ, Ծամձոր, Թաղասեռ, Այգեստան, Նորաշեն, Վարդաշատ և Ակնաղբյուր համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար.

     

     2. հոկտեմբերի 31-ին` Հադրութի շրջանի Առաքելի դպրոցի շենքում` Առաքել, Խանձաձոր, Արևշատ, Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար.

 

     3. նոյեմբերի 8-ին` Հադրութի շրջանի Տողի դպրոցի շենքում` Տող, Ազոխ, Դրախտիկ, Մոխրենես, Մեծ Թաղեր, Ծակուռի, Հակակու, Ջրակուս, Մարիամաձոր, Տումի, Թաղոտ և Քյուրաթաղ համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար:

     

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-55-14-35 և 097-24-90-70 հեռախոսահամարներով:

 

     Մարտակերտի  շրջանում `

 

     1. նոյեմբերի 2-ին` Մարտակերտի շրջանի Վանքի դպրոցի շենքում` Վանք, Ծմակահող, Առաջաձոր, Թբլղու, Շահմասուր, Գառնաքար, Քոլատակ, Կիչան և Նոր Ղազանչի համայնքների դիմումատուների համար.

 

     2. նոյեմբերի 5-ին` Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցի շենքում` Դրմբոն, Պողոսագոմեր, Չլդրան, Կոճողոտ, Հարությունագոմեր, Խնկավան, Վաղուհաս, Հաթերք, Զագլիկ, Զարդախաչ, Չափար, Գետավան, Վերին Հոռաթաղ և Թալիշ համայնքների դիմումատուների համար.

 

     3. նոյեմբերի 14-ին` Մարտակերտի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Մարտակերտ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Մոխրաթաղ, Մեծ շեն, Մաղավուզ, Տոնաշեն, Մատաղիս, Վարնկաթաղ, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ և Նոր Մարաղա համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-42-20-38 և 097-22-18-77 հեռախոսահամարներով:

 

Մարտունու  շրջանում `

 

      1. նոյեմբերի 10-ին` Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ակումբի շենքում` Թաղավարդ, Խերխան, Ծովատեղ, Կավահան, Կարմիր շուկա, Կոլխոզաշեն, Հերհեր, Շեխեր, Սարգսաշեն և Ջիվանի համայնքների դիմումատուների համար.

 

     2. նոյեմբերի 11-ին` Մարտունու շրջանի Նոր շենի ակումբի շենքում` Աշան, Ավդուռ, Բերդաշեն, Եմիշճան, Մյուրիշեն, Նոր շեն, Հացի և Վազգենաշեն համայնքների դիմումատուների համար.

   

      3. նոյեմբերի 17-ին` Մարտունի  քաղաքի մշակույթի պալատի շենքում` Մարտունի, Գիշի,Կաղարծի, Հաղորտի, Ննգի, Պառավաթումբ, Սպիտակաշեն, Մուշկապատ , Վարանդա, Ճարտար, Խնուշինակ, Սոս, Քարահունջ, Քերթ, Մսմնա, Կավահան, Կոլխոզաշեն և Մաճկալաճեն համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով`  047-82-20-66 և 097-20-96-00 հեռախոսահամարներով:

 

Շուշիի  շրջանում `

 

     նոյեմբերի 3-ին` Շուշիի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Շուշի, Լիսագոր, Քիրսավան, Քարին տակ, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-73-18-31 և 097-24-03-51 հեռախոսահամարներով:

 

 

Շահումյանի  շրջանում `

 

     նոյեմբերի 15-ին` Շահումյանի շրջանի Քարվաճառի մշակույթի տան շենքում` Ակնաբերդ, Քարվաճառ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Մանաշիդ, Նոր Բրաջուր, Գետաշեն, Հավսաթաղ, Զուար, Նոր Կարաչինար, Նոր Էրքեջ, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան, Դադիվանք, Չարեքտար համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով` 097-38-79-10 և 097-27-09-80 հեռախոսահամարներով:

 

 

Քաշաթաղի  շրջանում `

 

     նոյեմբերի 19-ին` Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցի շենքում` Բերձոր, Աղանուս, Քարեգահ, Ներքին Սուս, Աղավնատուն և Ծաղկաբերդ համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-75-23-75 և 097-21-00-84 հեռախոսահամարներով:

 

 

Ստեփանակերտ  քաղաքում ` Ստեփանակերտ քաղաքի դիմումատուների համար՝ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքի դահլիճում՝

 

     1. նոյեմբերի 4-ին` դիմումատուների 5-րդ խմբի համար (Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ներկայացուցիչներ).

 

     2. նոյեմբերի 7-ին` դիմումատուների 3-րդ, 4-րդ և 6-րդ խմբերի համար (<<Ազատ Հայրենիք>>, <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>>, <<Ազգային վերածնունդ>>   կուսակցությունների ներկայացուցիչներ).

 

     3. նոյեմբերի 10-ին` դիմումատուների 1-ին խմբի և նոյեմբերի 11-ին` դիմումատուների 2-րդ խմբի համար (անձնական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրածներ):

 

     Բոլոր խմբերի համար պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-94-75-58 և 097-22-02-60 հեռախոսահամարներով:

   

        Ծանոթություն. 
     Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիները դասընթացին պետք է ներկայանան անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:

     Դասընթացի ավարտից հետո նույն օրը, անցկացվելու է ստուգարք, որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:
        Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` 047-94-85-98 հեռախոսահամարով:

 

     Որակավորման ստուգարքի հարցաշարը

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ