Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի և ժամկետի վերաբերյալ | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի և ժամկետի վերաբերյալ

24.07.2018

     

     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

      Համաձայն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից 2018 թվականի հուլիսի 24-ին հաստատված ժամանակացույցի` դասընթացներն անցկացվելու են.

 

      Ասկերանի  շրջանում ` հուլիսի  27-ին ` Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Այգեստան, Լուսաձոր, Խնածախ, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Խնձրիստան, Հիլիս, Ռև, Ծաղկաշատ և Խաչեն համայնքների դիմումատուների համար:

      Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-67-76-47 և 097-21-55-22 հեռախոսահամարներով:

 

      Շուշիի շրջանում ` հուլիսի 30-ին` ք. Շուշի, Խ. Աբովյանի անվան դպրոցի դահլիճում` Շուշիի շրջանի դիմումատուների համար:

      Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-73-18-31 և 097-23-15-22 հեռախոսահամարներով:

 

      Մարտակերտի շրջանում ` օգոստոսի 1-ին` <<Մարտակերտի մշակույթի կենտրոն>> ՊՈԱԿ-ի դահլիճում` Վանք, Ծմակահող, Առաջաձոր, Թբլղու, Շահմասուր, Գառնաքար, Քոլատակ, Կիչան, Նոր Ղազանչի Դրմբոն, Պողոսագոմեր, Կոճողոտ, Հարությունագոմեր, Վաղուհաս և Վերին Հոռաթաղ համայնքների դիմումատուների համար:

      Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով`  097-22-18-77 հեռախոսահամարով:

 

      Շահումյանի շրջանում ` օգոստոսի 4-ին` Շահումյանի շրջանի Քարվաճառի մշակույթի տան շենքում` Ակնաբերդ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Մանաշիդ, Նոր Գետաշեն, Զուար, Նոր Կարաչինար, Նոր Խարխափուտ, Քնարավան, Դադիվանք, Չարեքտար համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար:

      Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով` 097-38-79-10 և 097-27-09-80 հեռախոսահամարներով:

 

     Քաշաթաղի շրջանում `

 

  1. հուլիսի  30-ին` Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի  դպրոցի շենքում`Փակահան, Արծվաշեն, Գետամեջ, Իշխանաձոր, Քաշունիք, Աղաձոր, Մամարք, Վարդաբաց և Որոտանի համայնքների դիմումատուների համար.

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

      2. օգոստոսի 1-ին` Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի  դպրոցի շենքում`Ուռեկան, Վուրգավան, Գետափ, Մարտունաշեն, Ձորափ, Այգեկ, Այգեհովիտ և Հակարի համայնքների դիմումատուների համար.

     Պարապմունքների սկիզբը` ժամը 10.00-ին.

      3. օգոստոսի 1-ին` Քաշաթաղի շրջանի Կովսականի քաղաքապետարանի դահլիճում`Վան, Միջնավան, Կերեն, Ծոբաձոր, Մուշ, Ալաշկերտ, Կովսական և Դիցմայրի համայնքների դիմումատուների համար.

     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

      4. օգոստոսի 3-ին` Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցի շենքում` Բերձոր, Աղանուս, Աղավնո, Աղավնատուն, Քարեգահ, Ներքին Սուս, Ծիծեռնավանք, Տանձուտ, Միրիկ, Հոչանց, Մշենի, Արվական, Սոնասար, Հակ, Լեռնահովիտ, Վաղազին, Ղազարապատ, Վակունիս, Արախիշ, Շալուա, Բազմատուս, Դրախտաձոր և Վարդուտ համայնքների դիմումատուների համար.

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-75-23-75 և 097-21-00-84 հեռախոսահամարներով:

 

     Ծանոթություն. 

     Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիները դասընթացին պետք է ներկայանան անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:

     Դասընթացի ավարտից հետո նույն օրը, անցկացվելու է ստուգարք, որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` 047-94-85-98 հեռախոսահամարով:

 

 

     Որակավորման ստուգարքի հարցաշարը

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ