Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի եւ ժամկետի վերաբերյալ

06.06.2019

    ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

    Համաձայն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոխարինողի կողմից սույն թվականի հունիսի 5-ին հաստատված ժամանակացույցի` դասընթացներն անցկացվելու են.

 

    Մարտակերտի շրջանում`

 

    1. հունիսի 11-ին` Մարտակերտի շրջանի Կիչանի ակումբի շենքում`Կիչան, Դրմբոն, Առաջաձոր, Շահմասուր, Նոր Սեյսուլան, Թբլղու, Վանք, Նոր Այգեստան, Հովտաշեն, Թալիշ (Կիլիկիա), Չլդրան.

    Պարապմունքների սկիզբը` ժամը 10.00-ին:

    2. հունիսի 13-ին` Մարտակերտի շրջանի Հաթերքի ակումբի շենքում` Հաթերք, Զագլիկ, Զարդախաչ, Չափար, Խնկավան, Գետավան, Վերին Հոռաթաղ, Կոճողոտ համայնքների դիմումատուների համար.

    3. հունիսի 14-ին` Մարտակերտի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Մարտակերտ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Մեհմանա, Մոխրաթաղ, Մեծ շեն, Մաղավուզ, Տոնաշեն, Թալիշ (Ալաշան), Մատաղիս, Վարնկաթաղ, Ճանկաթաղ, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-42-20-38 և 097-22-18-77 հեռախոսահամարներով:

 

    Քաշաթաղի շրջանում`

 

    հունիսի 17-ին` Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցի շենքում` Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո, Որդուակ, Վակունիս, Խաչինտափ, Գանձա, Բազմատուս, Սպիտակաշեն, Հոչանց, Որոտան, Հակ, Շալուա, Ապարան համայնքների և բնակավայրերի դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-75-23-75 և 097-21-00-84 հեռախոսահամարներով:

 

    Ասկերանի շրջանում `

 

    1. հունիսի 18-ին` Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Ասկերան, Այգեստան, Աստղաշեն, Արմենակավան, Բերքաձոր, Դահրավ, Իվանյան, Լուսաձոր, Խանցք, Խաչեն, Խնածախ, Խնապատ, Խրամորթ, Խնձրիստան, Ծաղկաշատ, Հիլիս, Հովսեփավան, Նախիջևանիկ, Նորագյուղ, Պատարա, Վարդաձոր, Սառնաղբյուր, Սարդարաշեն, Ուղտասար, Փառուխ համայնքների դիմումատուների համար.

    2. հունիսի 19-ին` Ասկերանի շրջանի Շոշի համայնքային կենտրոնում` Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Հարավ, Մադաթաշեն, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Ներքին Սզնեք, Շոշ, Ջրաղացներ, Սարուշեն, Սղնախ, Վերին Սզնեք, Քռասնի համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-67-76-47 և 097-21-55-22 հեռախոսահամարներով:

 

     Մարտունու շրջանում `

 

    1. հունիսի 21-ին` Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ակումբի շենքում` Զարդանաշեն, Թաղավարդ, Խերխան, Ծովատեղ, Կավահան, Կարմիր շուկա, Կոլխոզաշեն, Մսմնա, Շեխեր, Սարգսաշեն, Քարահունջ համայնքների դիմումատուների համար.

    2. հունիսի 22-ին` Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքում` Մարտունի, Ճարտար, Գիշի, Խնուշինակ, Մաճկալաշեն, Մուշկապատ, Ննգի, Պառավաթումբ, Սոս, Սպիտակաշեն, Վարանդա համայնքների դիմումատուների համար.

    3. հունիսի 24-ին` Մարտունու շրջանի Նոր շենի ակումբի շենքում` Աշան, Ավդուռ, Բերդաշեն, Եմիշճան, Հացի, Մյուրիշեն, Նոր շեն, Վազգենաշեն համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով` 047-82-20-66 և 097-20-96-00 հեռախոսահամարներով:

 

     Շահումյանի շրջանում `

 

    հունիսի 24-ին` Շահումյանի շրջանի Քարվաճառի մշակույթի տան շենքում` Քարվաճառ, Նոր Էրքեջ, Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Նոր Բրաջուր, Չարեքտար համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով` 097-38-79-10 և 097-27-09-80 հեռախոսահամարներով:

 

    Հադրութի շրջանում `

 

    1. հունիսի 26-ին` Հադրութի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Հադրութ, Ակնաղբյուր, Առաջամուղ, Խանձաձոր, Խծաբերդ, Ծակուռի, Ծամձոր, Սարինշեն, Կարմրակուճ, Հին Թաղեր, Պլեթանց, Ջրակուս, Վարդաշատ, Ուխտաձոր համայնքների դիմումատուների համար.

    2. հունիսի 27-ին `Հադրութի շրջանի Տողի դպրոցի շենքում` Տող, Ազոխ, Դրախտիկ, Հարթաշեն, Մոխրենես, Նորաշեն, Քյուրաթաղ համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով`097-24-90-70 հեռախոսահամարով:

 

    Շուշիի շրջանում `

 

    հունիսի 29-ին` Շուշիի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Շուշի, Լիսագոր, Քիրսավան, Քարին տակ, Մեծ շեն, Հին շեն, Եղցահող համայնքների դիմումատուների համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-73-18-31 և 097-23-15-22 հեռախոսահամարներով:

Ստեփանակերտ քաղաքում ` Ստեփանակերտ քաղաքի դիմումատուների համար՝ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի դահլիճում՝

    1. հունիսի 29-ին` <<Ազատ Հայրենիք>>, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունների ներկայացուցիչների համար.

    2. հուլիսի 2-ին` <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>>, <<Ազգային վերածնունդ>>, <<Շարժում-88>> կուսակցությունների ներկայացուցիչների համար.

    3. հուլիսի 3-ին` անձնական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրած դիմումատուների 1-ին խմբի համար.

    4. հուլիսի 5-ին` անձնական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրած դիմումատուների 2-րդ խմբի համար:

    Պարապմունքների սկիզբը` ժամը 16.00-ին:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-94-75-58 և  097-22-02-60 հեռախոսահամարներով:

 

    Ծանոթություն.

    Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիները դասընթացին պետք է ներկայանան անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:

    Դասընթացի ավարտից հետո նույն օրը, անց է կացվելու ստուգարք, որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով`047-94-85-98 հեռախոսահամարով:

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ