Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի և ժամկետի վերաբերյալ

04.02.2020

     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020թ. փետրվար 8-ից սկսած Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

     Համաձայն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից սույն թվականի փետրվարի 4-ին հաստատված ժամանակացույցի` դասընթացներն անցկացվելու են.

    

      Մարտունու  շրջանում `

 

     1Փետրվարի 8-ին` Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքում` Մարտունի, Ճարտար, Գիշի, Խնուշինակ, Վարանդա, Սպիտակաշեն համայնքների դիմումատուների համար.

     2. Փետրվարի 11-ին` Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի ակումբի շենքում` Զարդանաշեն, Թաղավարդ, Կարմիր Շուկա, Շեխեր, Ջիվանի, Սարգսաշեն, Խերխան համայնքների դիմումատուների համար.

     3Փետրվարի 13-ին` Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի ակումբի շենքում` Ծովատեղ, Կավահան, Կոլխոզաշեն, Հերհեր, Մսմնա, Քարահունջ, Քերթ համայնքների դիմումատուների  համար.

     4.  Փետրվարի 17-ին՝  Մարտունու շրջանի Նորշենի ակումբի շենքում՝  Աշան, Ավդուռ, Բերդաշեն, Եմիշճան, Հացի, Մյուրիշեն, Նորշեն, Վազգենաշեն համայնքների դիմումատուների  համար.

     5. Փետրվարի 20-ին՝  Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքում` Կաղարծի, Հաղորտի, Մաճկալաշեն, Մուշկապատ, Ննգի, Պառավաթումբ, Սոս համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով`  047-82-20-66  և  097-20-96-00  հեռախոսահամարներով:

 

     Հադրութի շրջանում՝

 

  1.  Փետրվարի 11-ին՝ Հադրութի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում՝ Հադրութ, Վանք, Տյաք, Կարմրակուճ, Այգեստան, Պլեթանց, Ուխտաձոր, Հարթաշեն, Ակնաղբյուր, Սարինշեն, Թաղասեռ, Նորաշեն, Ազոխ համայնքների դիմումատուների  համար.
  2. Փետրվարի 13-ին՝ Հադրութի շրջանի Տողի դպրոցի շենքում՝ Տող,Տումի, Հակակու, Մոխրենես, Մեծ Թաղեր, Դրախտիկ, Ծակուռի, Մարիամաձոր, Ջրակուս, Քյուրաթաղ, Թաղուտ համայնքների դիմումատուների  համար.

    Պարապմունքների սկիզբը` ժամը 13.00-ին:

  3. Փետրվարի 15-ին՝ Հադրութի շրջանի Առաքելի դպրոցի շենքում՝ Առաքել, Բանաձոր, Առաջամուղ, Խանձաձոր, Հին Թաղեր, Ծամձոր, Արևշատ համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-55-14-35 և 097-24-90-70  հեռախոսահամարներով:

 

     Մարտակերտի շրջանում՝

 

  1. Փետրվարի 12-ին՝ Մարտակերտի շրջանի Վանքի դպրոցի շենքում՝ Վանք, Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող, Առաջաձոր, Քոլատակ, Թբլղու, Թալիշ, Կիչան, Նոր Ղազանչի, Չլդրան, Ակնաբերդ (Շահումյանի շրջան) համայնքների դիմումատուների  համար:
  2. Փետրվարի 18-ին՝ Մարտակերտի շրջանի Գետավանի համայնքային կենտրոնում՝ Գետավան, Զագլիկ, Զարդախաչ, Չափար, Հաթերք, Խնկավան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Կոճողոտ, Դրմբոն, Պողոսագոմեր համայնքների դիմումատուների  համար.
  3. Փետրվարի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Մարաղայի համայնքային կենտրոնի դահլիճում՝  Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Մարաղա, Ճանկաթաղ, Վարդաձոր, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան համայնքների դիմումատուների  համար.
  4. Փետրվարի 25-ին՝ Մարտակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում՝ Մարտակերտ, Մեհմանա, Կուսապատ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ, Մեծ շեն, Մաղավուզ, Վարնկաթաղ, Մատաղիս, Տոնաշեն, Թալիշ համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-42-20-38 և  097-22-18-77  հեռախոսահամարներով:

 

     Ասկերանի շրջանում՝

 

  1. Փետրվարի 14-ին՝ Ասկերանի շրջանի Շոշի համայնքային կենտրոնի դահլիճում՝ Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Մխիթարիշեն, Ներքին Սզնեք, Շոշ, Ջրաղացներ, Սարուշեն, Սղնախ, Վերին Սզնեք համայնքների դիմումատուների  համար.
  2. Փետրվարի 18-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքային կենտրոնի դահլիճում՝ Իվանյան, Սարդարաշեն, Հովսեփավան, Դահավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Խնձրիստան, Հիլիս, Ռև, Խաչեն, Նորագյուղ, Հարավ, Քռասնի  համայնքների դիմումատուների  համար.
  3. Փետրվարի 20-ին՝ Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում՝ Ասկերան, Այգեստան, Արմենակավան, Բերքաձոր, Լուսաձոր, Խնածախ, Խնապատ, Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Ուղտասար, Փառուխ համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-67-76-47 և  097-21-55-22  հեռախոսահամարներով:

 

     Շուշիի շրջանում՝

 

  1. Փետրվարի 15-ին՝ Շուշիի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում՝ Շուշի, Լիսագոր, Քիրսավան, Քարին տակ, Մեծ շեն, Հին շեն, Եղցահող համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով`  047-73-18-31 և  097-23-15-22  հեռախոսահամարներով:

 

 

     Քաշաթաղի շրջանում՝

      

     1.Փետրվարի 8-ին՝ Քաշաթաղի շրջանի Երիցվանքի դպրոցի շենքում՝ Հայկազնի, Մամարք, Արծվաշեն, Վարդաբաց, Կումայրի, Փակահան, Երիցվանք, Աղաձոր, Կովսական, Դիցմայրի, Ալաշկերտ, Մուշ, Կերեն, Միջնավան, Վան, Ծոբաձոր համայնքների դիմումատուների  համար:

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

       2.Փետրվարի 13-ին՝ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի դպրոցի շենքում՝  Աղավնատուն, Ծաղկաբերդի, Հակարի, Վուրգավան, Ուռեկան, Սարատակ, Գետափ, Մարտունաշեն, Ձորափ, Տիգրանավան, Այգեհովիտ, Այգեկ, Գետամեջ, Իշխանաձոր, Քաշունիք, Որոտան համայնքների դիմումատուների  համար:

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

      3.Փետրվարի 15-ին՝ Քաշաթաղի շրջանի Վարդուտի դպրոցի շենքում՝  Արտաշավի, Վաղազին, Վակունիս, Արախիշ, Շալուա, Վարդուտ համայնքների դիմումատուների  համար:

      Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

      4.Փետրվարի 15-ին՝ Քաշաթաղի շրջանի Գողթանիկի դպրոցի շենքում՝ Գանձա, Բազմատուս, Գողթանիկ, Ղազարապատ, Դրախտաձոր համայնքների դիմումատուների  համար:

     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին:

      5.Փետրվարի  16-ին՝ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի  դպրոցի շենքում՝ Մելիքաշեն, Ծիծեռնավանք, Տանձուտ, Մոշաթաղ, Հերիկ, Միրիկ, Հակ, Լեռնահովիտ համայնքների դիմումատուների  համար:

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

      6.Փետրվարի 21-ին՝ Քաշաթաղի շրջանի Բերձորի դպրոցի շենքում՝ Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս, Աղավնո, Աղանուս, Հոչանց, Մշենի,Սոնասար, Արվական համայնքների դիմումատուների  համար:

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

 

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով` 047-75-23-75 և  097-21-00-84   հեռախոսահամարներով:

   

 Շահումյանի շրջանում՝

 

  1. Փետրվարի 8-ին՝ Շահումյանի շրջանի Եղեգնուտի դպրոցի շենքում՝ Նոր Կարաչինար, Նոր Խարխափուտ, Քնարավան, Եղեգնուտ, Դադիվանք, Նոր Էրքեջ, Չարեքտար համայնքների դիմումատուների  համար.
  2. Փետրվարի 10-ին՝ Շահումյանի շրջանի Քարվաճառի մշակույթի տան շենքում՝ Քարվաճառ,  Ծար, Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Նոր Բրաջուր, Հավսաթաղ, Զուար, Նոր Վերինշեն համայնքների դիմումատուների  համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 11.00-ին:

 

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով` 097-38-79-10  և  097-27-09-80   հեռախոսահամարներով:

 

 

     Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտ քաղաքի դիմումատուների համար՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքի դահլիճում (2-րդ հարկ).

 

  1. Փետրվարի 18-ին` <<Ազատ հայրենիք>>, <<Ազգային վերածնունդ>>, <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> և <<Շարժում-88>> կուսակցությունների ներկայացուցիչների համար.
  2. Փետրվարի 20-ին՝ <<Միասնական Հայրենիք>> կուսակցության ներկայացուցիչների և անձնական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրած դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին:

 

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ Ստեփանակերտի  տարածքային ընտրական հանձնաժողով`  047-94-75-58 և  097-22-02-60  հեռախոսահամարներով:

 

     Ծանոթություն.

 

     Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիները դասընթացին պետք է ներկայանան անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:

     Դասընթացի ավարտից հետո անց է կացվելու ստուգարք (հայերեն լեզվով, դռնբաց, համաձայն հարցաշարի), որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 047-94-85-98 հեռախոսահամարով:           

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ