Մասնագիտական դասընթացների վերաբերյալ

26.06.2018

     

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հանրապետության մի քանի շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար:

     Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները:

     Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, շրջվարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ԱՀ քրեական օրենսգրքի 147-158-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

     Դասընթացներից հետո անցկացվող ստուգարքի արդյունքներով (համաձայն հարցաշարի) դրական գնահատական ստացած քաղաքացուն կշնորհվի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում և կտրվի համապատասխան վկայական:

     Դիմումներն ընդունվում են 2018 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն.

     1) Ասկերանի շրջանում` Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Ասկերան, Ն.Ստեփանյանի 14, հեռ.` 047-67-76-47),

     2) Մարտակերտի շրջանում` Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Մարտակերտ, Սախարովի 15, հեռ.` 047-42-13-61),

     3) Շահումյանի շրջանում` Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Քարվաճառ, կենցաղի տան շենք, հեռ.` 097-38-79-10),

     4) Քաշաթաղի շրջանում` Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Բերձոր, 5-րդ թաղամաս, շենք 33/1, հեռ.` 047-75-23-75),

     5) Շուշիի շրջանում` Շուշիի  տարածքային ընտրական հանձնաժողովում ( ք.Շուշի, Ն.Դումանի 1, հեռ.`047-73-18-31):

 

     Դիմումի հետ միասին քաղաքացին ներկայացնում է նաև իր անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

     Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կհրապարակվի հայտարարություն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

 

 

ԱՀ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ