Մասնագիտական դասընթացների վերաբերյալ

13.05.2019

    Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար:

    Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները:

    Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, շրջվարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ԱՀ քրեական օրենսգրքի 147-158-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

    Դասընթացներից հետո անցկացվող ստուգարքի արդյունքներով (համաձայն հարցաշարի) դրական գնահատական ստացած քաղաքացուն կշնորհվի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում և կտրվի համապատասխան վկայական:

    Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն.

    1) Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Ստեփանակերտ, Թումանյան 63, հեռ.` 047-94-75-58, 097-22-02-60),

    2) Ասկերանի շրջանում` Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Ասկերան, Ն.Ստեփանյանի 14, հեռ.` 047-67-76-47, 097-21-55-22),

    3) Հադրութի շրջանում` Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Հադրութ, գ. Նժդեհի 1, հեռ.` 097-24-90-70),

    4) Մարտակերտի շրջանում` Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Մարտակերտ, Ազատամարտիկների 114, հեռ.` 047-42-20-38, 097-22-18-77),

    5) Մարտունու շրջանում` Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Մարտունի, Վ. Խաչատրյանի 33, հեռ.` 047-82-20-66, 097-20-96-00),

    6) Շահումյանի շրջանում` Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Քարվաճառ, կենցաղի տան շենք, հեռ.` 097-38-79-10, 097-27-09-80),

    7) Շուշիի շրջանում` Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Շուշի, Ն. Դումանի 1, հեռ.` 047-73-18-31, 097-23-15-22),

    8) Քաշաթաղի շրջանում` Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Բերձոր, 5-րդ թաղամաս, շենք 33/1, հեռ.` 047-75-23-75, 097-21-00-84):

    Դիմումի հետ միասին քաղաքացին ներկայացնում է նաև իր անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

    Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կհրապարակվի հայտարարություն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

 

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ