Մարտունաշենում սեպտեմբերի 13-ին ընտրություններ են

14.08.2020

noun_84860_13A89E

     Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2020թ. օգոստոսի 7-ի N 319-Ն որոշման հիման վրա, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն համայնքում 2020 թվականի սեպտեմբերի 13-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը:

 

     Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2020 թվականի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 25-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը  24.00-ն:

 

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

 

 

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ