Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել

18.05.2015

11287316_400756680118002_222890371_n     2015թ. մայիսի 18-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:

     Նիստին մասնակցում էր ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` լրիվ կազմով, հրավիրված էին ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները, ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

     Մինչև օրակարգային հարցին անդրադառնալը, Սրբուհի Արզումանյանը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից շնորհավորել է պատգամավորներին` ընտրվելու և բոլորին` Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել են հայրենիքի պաշտպան-նահատակների հիշատակը:

     Նիստի օրակարգի միակ հարցը պատգամավորների գրանցմանն էր վերաբերվում:

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին,  123-րդ  հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին և ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015թ. մայիսի 10-ի  «2015 թվականի մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին» N 83-Ա որոշմանը համապատասխան, հաշվի առնելով 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած և կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի ու անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի («Ազատ հայրենիք» կուսակցություն), Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանի (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն), Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանի («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն) և Վալերի Լևոնի Բալայանի («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն) պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները, ինչպես նաև կուսակցությունների ընտրական  ցուցակներում ընդգրկված  Արթուր Բաբկենի Թովմասյանի և Արզիկ Մարտիրոսի Մխիթարյանի («Ազատ հայրենիք» կուսակցություն), Վահրամ Ռազմիկի Բալայանի («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն)  և Վիտալի Միխայիլի Բալասանյանի («Շարժում-88» կուսակցություն)   մեծամասնական ընտրակարգով ընտրվելու փաստը, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կազմել է  արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ գրանցելու և պատգամավորի վկայական տրամադրելու մասին:

     Համաձայն արձանագրության 2015թ. մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով համամասնական ընտրակարգով պատգամավորներ են գրանցվել`

 

«Ազատ հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝

            1. Դադայան Ռամելա Նիկոլայի

            2. Հյուսնունց Ռուդիկ Լևոնի

            3. Ավանեսյան Արպատ Սանջանի

            4. Պետրոսյան Գագիկ Ռազմիկի

            5. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի

            6. Ջիվանյան Հովիկ Խանլարի

            7. Գրիգորյան Արամ Արամայիսի

            8. Օհանջանյան Արարատ Արամայիսի

            9. Ղահրամանյան Ռոբերտ Էդիկի

            10. Կասպարյան Գրիգորի Իսակի

            11. Ուլուբաբյան Վարդգես Աշոտի

                                   (11 մանդատ)

«Ազգային վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակից՝ 

            1.Խանումյան Հայկ Ռուբենի

                                   (1 մանդատ)

Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից՝

            1. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի

            2.Գալստյան Ժաննա Գեորգիի

            3. Բաղրյան Վարդգես Բորիսի

            4. Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի

                                   (4 մանդատ)

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

            1.Պետրոսյան Գեորգի Միքայելի

            2.Սարգսյան Արմեն Թեմուրի

            3.Մնացականյան Ռիտա Միքայելի

            4.Գաբրիելյան Ալյոշա Գրիգորիի

                                               (4 մանդատ)

«Շարժում-88» կուսակցության ընտրական ցուցակից՝

            1.Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի

            2.Բաղունց Գագիկ Միքայելի

                                               (2 մանդատ)

 

     Պատգամավորների գրանցվելուց հետո, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը համամասնական ընտրակարգով ընտրված 22 և մեծամասնական ընտրակարգով ընտրված 11 պատգամավորներին է հանձնել Ազգային ժողովի պատգամավորի վկայական:

     Նիստի վերջում, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել է, որ 2015թ. մայիսի 21-ին` ժամը 11.00-ին հրավիրվում է ԼՂՀ 6-րդ գումարման նորընտրիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

 

 

                ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների ցուցակը 

 

Տեսանյութ

 

 

 

11212204_400758720117798_1886865184_n 11251454_400757526784584_138164560_n 11258559_400758656784471_225477829_n 11258591_400758696784467_700805606_n 11258642_400757623451241_1591611577_n 11261043_400757556784581_604143174_n 11269580_400756796784657_1812849084_n 11269721_400757620117908_1505828411_n 11281813_400758760117794_542057530_n 11287316_400756680118002_222890371_n 11303671_400758716784465_1417982982_n 11310915_400756793451324_175213332_n ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? IMG_5096 IMG_5111 IMG_5124 IMG_5125 IMG_5127 IMG_5133 IMG_5135 IMG_5137 IMG_5141 IMG_5142 IMG_5144 IMG_5145 IMG_5148 IMG_5173 IMG_5175 IMG_5177 IMG_5178

 

11303727_1591091084509283_1724429399_nDSC_0004 DSC_0012 DSC_0017 DSC_0022 DSC_0026 DSC_0041 DSC_0044 DSC_00051 DSC_0054 DSC_00351




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ