Նորընտիր պատգամավորների մասին

22.04.2020

     Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. ապրիլի 7-ի որոշմամբ  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված է համարվել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

     1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց  մանդատ,

     2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,

      3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

      4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

      5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

     Իրազեկում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու նկատառումներից ելնելով ,  ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի դրույթների հաշվառմամբ, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կկազմվի ԱՀ Ազգային ժողովի ընտրված պատգամավորների անվանական ընդհանուր ցուցակը`նորընտիր պատգամավորներին վկայական տրամադրելու համար:

     Հետևաբար, նորընտիր Ազգային ժողովում ներկայացված միակ կուսակցությունների դաշինքին և 4 կուսակցություններին առաջարկում ենք գրանցված ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով  տեղեկատվություն ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը ներառյալ:

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ