Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2020թ. օգոստոսի 18-ի N 349-Ն որոշման հիման վրա, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. օգոստոսի 26-ին հաստատել է Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2020 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 24.00-ն:
Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ