Հարգելի բարեկա՛մ,
Ողջունում եմ Ձեզ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Ժողովրդավարական, իրավական պետությունում ընտրությունները հասարակական-քաղաքական կյանքի կարևորագույն ինստիտուտն ու ուղղակի ժողովրդավարության հիմնական ձևն են: Միայն ազատ, հավասար և արդար ընտրությունների միջոցով է ժողովուրդը հնարավորություն ունենում ընտրել իրեն պատկանող իշխանությանը:
Մեր ապագան պատվով կերտելու գործում՝ պարտավորված ենք գործել արդար, թափանցիկ և բարձր պատասխանատվությամբ:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ